Նախագծի մասին

CHED: Շախմատային հարթակ խուլերի համար» (Ծրագրի համարը՝ 613577-EPP-1-2019-1-RO-SPO-SCP) նախագիծ է, որն աջակցվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Էրազմուս+ ծրագրի միջոցով. Աջակցություն համագործակցային գործընկերություններին սպորտի ոլորտում։ .

«Շախմատային հարթակ խուլերի համար» նախագիծը նպատակ ունի նպաստել խուլերի ՝ սպորտի մանսկացության համար գոյություն ունեցող խոչընդոտների վերացմանը և շախմատի ուսուցման հնարավորություններ ընձեռել՝ ստեղծելով շախմատի առցանց ուսուցման հարթակ՝ անիմացիոն դասընթացներով որոնք ունեն ժեստերի լեզվով բացատրություն: Ներկայումս կան բազմաթիվ ինտերակտիվ հարթակներ, որոնք առաջարկում են շախմատի դասեր, բայց ոչ մեկը լիովին հասանելի չէ խուլերի համար։

Խուլերը շփվում են ժեստերի լեզվի միջոցով՝ իրական լեզու՝ հատուկ քերականական կառուցվածքով, որն ունի մարդկային լեզուների բոլոր հիմնական հատկանիշներն ու գործառույթները, բայց այն տարբերվում է լսողների օգտագործած լեզվից։ Խուլերից շատ քչերը, հատկապես լսող ծնողներ ունեցողները, ովքեր զգալի ջանքեր գործադրելու հնարավորություն և տրամադրություն են ունեցել, ավարտել են նորմալ կրթություն և համալսարանական կրթություն և հասկանում են գրավոր լեզուն՝ կարողանալով կարդալ շուրթերով, բայց նաև այս դեպքում՝ ըմբռնման աստիճանը տարբեր է. Խուլերը համարվում են հաշմանդամներ, և նրանց ճնշող մեծամասնությունը սոցիալական, մշակութային և սպորտային առումով մեկուսացված է լեզվական խոչընդոտի պատճառով: Չնայած շախմատը, «լռության սպորտը» խուլերի համար հարմարեցված մարզաձև է, սակայն վերջին շրջանում երիտասարդ խուլերի հետաքրքրությունը այս մարզաձևի նկատմամբ նվազում է։

Մեկուսացումը զգալիորեն նվազեցնելու համար խուլերի հիմնական նպատակները վերաբերում են ժեստերի լեզվի ֆորմալ ճանաչմանը։ Լսողության խանգարումներով մարդկանց մշակութային և լեզվական փոքրամասնություններ համարելը գաղափար է, որն ավելի մեծ տեղ է գրավում զարգացած երկրներում ժեստերի լեզվի ուսումնասիրության ակտիվացման, խուլերի մշակույթի և պատմության ուսումնասիրման առաջընթացի շնորհիվ՝ ազդելով օրենսդրության վրա: Ժեստերի լեզուն ինքնության հզոր խորհրդանիշ է խուլերի համար, քանի որ նրանք պայքարում են իրենց ինքնության համար դարերի ընթացքում իրենց չհասկացող աշխարհում, որը վարկաբեկել է նրանց լեզուն և ժխտել սեփական մշակույթը:

Շախմատն այն մարզաձևն է, որը կարող է ապահովել ինտելեկտուալ ներուժի զարգացումը։

Download Brochure

Նպատակներ

CHED ծրագրի նպատակներն են.

  1. Խուլերին հասանելի դարձնել սպորտը 
  2. Աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում
  3. Ստղծել ինտերակտիվ առցանց հարթակ՝ շախմատ սովորելու համար, որը հարմարեցված է խուլ մարդկանց՝ ունենալով ժեստերի լեզու:
  4. Նպաստել սոցիալական ներառականությանը սպորտում:
  5. Բարձրացնել խուլերի ինքնավստահությունը և էմանսիպացիան։

Գործունեություն

CHED ծրագրի գործողություններն են.

  1. Մշակել հաշվետվություն գործընկեր երկրներում և ԵՄ մակարդակով խուլերի համար սպորտի հասանելիության (մասնավորապես շախմատին) հասանելիության ներկա իրավիճակի վերաբերյալ (ներառյալ քաղաքականության մակարդակը, հետազոտական ​​ոլորտը, պրակտիկայի ոլորտը).
  2. Մշակել ԵՄ հարթակ խուլերի համար շախմատ ՝ ժեստերի լեզվով տեսանյութերով:
  3. Մշակել շախմատի դասընթացներ խուլերի համար (մեկնարկային, հիմնական, միջին և բարդ)՝ օգտագործելով OERS (Բաց կրթական ռեսուրսներ):
  4. Խուլերի համար եվրոպական շախմատային ցանցի կառուցում, որը բաղկացած է գործընկերների ազգային ցանցերից, որոնք ձևավորվել են շահագրգիռ կողմերի կողմից, ովքեր հետաքրքրված են խուլերի համար շախմատը խթանելու մեջ:

Արդյունքներ

Արդյունք 1

Զեկույց գործընկեր երկրներում և ԵՄ մակարդակով խուլերի համար սպորտի հասանելիության (մասնավորապես շախմատին) ներկա իրավիճակի մասին (ներառյալ քաղաքականության մակարդակը, հետազոտական ​​դաշտը, պրակտիկայի ոլորտը)

Գործընկեր երկրներում և ԵՄ մակարդակով խուլերի համար սպորտի հասանելիության զեկույցը (հատկապես շախմատին) ընդգծում է այն խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող մարդկանց այս կատեգորիան սպորտով զբաղվելիս և որոնք են այն հնարավորությունները, որոնք ստեղծված են յուրաքանչյուր գործընկեր երկրի կողմից դրանց հաղթահարման համար: ինչպես են նրանք արձագանքում ԵՄ նպատակներին, ինչպես կարող ենք հնարավորինս շատ խուլերի ներգրավել սպորտի, հատկապես շախմատի մեջ, ինչ ակնկալիքներ ունեն խուլ մարդիկ առցանց միջավայրից։

Զեկույցը հիմնված է յուրաքանչյուր գործընկեր երկրում և ԵՄ մակարդակով խուլերի սպորտի կանոնակարգերի հետազոտության վրա, ինչպես նաև թիրախային խմբին հարցաթերթիկների/հարցազրույցների/քննարկումների կիրառման վրա՝ պարզելու համար, թե որոնք են իրական կարիքները և նրանց առջև ծառացած խնդիրներն ընդհանրապես սպորտով զբաղվելիս և շախմատը հատուկ.

Ներբեռնելու հղում.

Link to download:

CHED IO1 Extract (Summary)

CHED IO1a National and European Reports

CHED IO1b Results of Questionnaire Survey

 

Արդյունք 2

Ժեստերի լեզվով թարգմանված շախմատային հարթակ.

Հարթակը հիանալի ուսուցման հնարավորություն է սկսնակների կամ առաջադեմ խուլ մարզիկների համար՝ նպաստում է  հետաքրքրության ավելամանը շախմատի նկատմամբ և խթանում է ու խրախուսում մարզիկներին, հատկապես երիտասարդներին, մասնակցել տեղական, ազգային և միջազգային մրցումներին:

Համայնքի սոցիալական և սպորտային կյանքում ակտիվ սպորտաձև դառնալու համար կարևոր է, որ խուլ մարդիկ շփվեն, մտքեր փոխանակեն և  փորձ փոխանակեն այլ երկրների խուլ և լսող մարդկանց հետ: Սա կօգնի նրանց բարձրացնել ինքնավստահությունը, էմանսիպացիան և իրենց ձայնը լսելի դարձնել համայնքային, ազգային և եվրոպական մակարդակներում: Խուլ շախմատիստներին ուշագրավ արդյունքներով առանձնացնելը կօգնի խուլերի շրջանում ավելացնել այս մարզաձևի հետևորդների թիվը։

Մուտք գործեք հարթակ այստեղ՝

www.chessfordeaf.com

Արդյունք 3

Ուսումնական պլան և հմտությունների ցանկ

Հմտություններ, ուսումնական պլան և գնահատման գործիք ոչ ֆորմալ ուսուցման յուրաքանչյուր մակարդակի համար՝ օգտագործելով OERS (Բաց կրթական ռեսուրսներ)

Հիմք ընդունելով կոնկրետ հմտությունները և դրանք թվարկող ցանկը, ուսումնական ծրագրի շրջանակում են ներառված այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հատուկ հմտություները, մեթոդները, ուսումնական գործիքները, ուսումնական նյութերը և կատարողական չափանիշները:

Արդյունք 4

Ուսումնական նյութ

Ոչ ֆորմալ ուսումնական նյութն մշակվել է սցենարների տեսքով՝ շախմատի մարզիչների և փորձագետների աջակցությամբ: Բաժանված է ներածական, սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակների։  Նյութերը անդրադառնում են  ամենապարզ շախմատային հիմքերին, կանոններին և առաջին քայլերին: Հիմնական սկզբնախաղերը, առաջադեմ վերջնախաղերը և ավելի բարդ իրավիճակները  բացատրվում են հաջորդող ավելի բարդ մակարդակներում:

Այցելեք մեր կայքը՝ դասընթացներին մուտք գործելու համար

www.chessofordeaf.com

Արդյունք 5

Շախմատի առցանց դասընթացներ

Դասընթացը տեղի է ունենում ինտերակտիվ առցանց հարթակում, որը պարունակում է 2D անիմացիաներ, ժեստերի լեզու և ենթագրեր: Նորարար գործիքը դասընթացը դարձնում է հեշտ ընկալելի և ավելի գրավիչ:

Արդյունք 6

Գնահատման գործիքներ

Գնահատման գործիքները նպատակ ունեն վավերացնել խուլ օգտվողների ձեռք բերված հմտությունները, խթանել նրանց ինքնավստահությունը և ուսումը բարելավելու ցանկությունը: 

Գնահատումը ներառված է հարթակում, հասանելի յուրաքանչյուր դասընթացից առաջ և հետո:

Վերջին նորություններ

The online courses

The online courses

The online courses of "CHED – Chess platform for deaf people" (project number: 613577-EPP-1-2019-1-RO-SPO-SCP) are now available through the platform.  The courses have been realized following the concept of interaction. In fact, they include an interactive chessboard...

The chess platform

The chess platform

The consortium of the Erasmus+ project "CHED - Chess platform for deaf people" (project number 613577-EPP-1-2019-1-RO-SPO-SCP) reached another important goal: finalized the innovative platform development and the non-formal training.  Hosted on Moodle, the platform...

A new result: the assessment tools

A new result: the assessment tools

The KA2 Erasmus+ "CHED – Chess platform for deaf people" project met the goal to develop the assessment instrument to validate the chess learning of the trained platform users.   The assessment is an important section of the platform through which access the training....

Գործընկերներ

Skip to content